Հասարակություն
Մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում. Թորոսյան
Gohar Vardanyan
1 րոպե
375 դիտում
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ «խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում».
«Ինչպես գիտեք, Վիեննայում եմ՝ ներկայացնելու Հայաստանը ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանին և կիսվելու մեր երկրի հաջողություններով ու մարտահրավերներով։
Սակայն քիչ առաջ ստացա մի զանգ, որը ստիպեց ինձ գրառում կատարել այստեղ։
Ինձ մոտ գնալով արմատանում է այն տպավորությունը, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում։ Կարծես թե Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ պետք է մնար նույնը՝ պետական թալանված փողերը չպետք է վերադարձվեին, քանի որ դա «գործ տալ է», գլխուղեղի իշեմիկ կաթվածի ծրագիրը չպետք է ներդրվեր, քանի որ որոշ բուժհիմնարկներ զարգացած չեն այնքան, որ կարողանան դա իրականացնել, սանիտարական ավիացիան չպետք է գործի Հայաստանում, քանի որ իրենք ոչ մի գրամ ներդրում չեն ունեցել դրա կայացման մեջ և այլն։
Անկեղծ ասած օգնություն չեմ էլ ակնկալում նրանցից, բայց և թույլ չեմ տա որևէ արհեստական խոչընդոտ այդ կարևոր ծրագրերի իրականացման ընթացքում ու չեմ վարանի իրերը կոչել իրենց անուններով, ինչպես միշտ։
Մի բան բոլորի համար թող պարզ լինի. ես այս պատասխանատու գործում ունեմ գեթ մեկ առաքելություն՝ բերել դրական փոփոխություններ մեր երկրի առողջապահական համակարգում և բնակչության առողջության մեջ։ Այլ շահեր, ի տարբերություն ոմանց, ոչ ունեցել եմ, ոչ էլ ունեմ»:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,670
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Հրաժարվում են աշխատել Արսեն Թորոսյանի հետ. ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաստ
Gohar Vardanyan
1 րոպե
4,622
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,330
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
867
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
875
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
521
5.0