Հասարակություն
Օպերայի սրճարաններից հետո կանցնեն Օղակաձև այգուն. Ժողովուրդ
Gohar Vardanyan
576 դիտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի կենտրոնում` Օպերային հարող տարածքում, երեկ իրավիճակը բավականին թեժ էր: Երևանի քաղաքապետարանը անցել է Օպերային հարակից տարածքի սրճարանները ապամոնտաժելուն, փոխարենը այնտեղ կանաչապատման աշխատանքներ են իրականացվելու: Այս գործընթացի մասին քաղաքապետարանը հայտարարել էր ավելի վաղ` սրճարանատերերին տարածքն ինքնակամ լքելու ժամանակ տալով:
Սակայն այս ընթացքում ընդամենը սրճարաններից մեկի սեփականատերն է ինքնակամ կատարել պահանջը, իսկ մյուսները, ընդհակառակը, երեկ ամեն կերպ դիմադրում էին: Անգամ, որպես բողոքի նշան, երեկ միացրել էին հեղափոխության օրերի երգերը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ դեռևս դերասան ժամանակ հնչեցրած երգերը:
Պարբերաբար երեկ վիճաբանություններ էին լինում սրճարանատերերի, սրճարանների աշխատակիցների ու տարածքում գտնվող քաղաքապետարանի աշխատակիցների միջև: Բանը հասավ անգամ «կարմիր բերետավորների» միջամտությանը:
Մինչ այդ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արամ Մարտիրոսյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ արդյոք քննարկվո՞ւմ է սրճարանատերերին փոխհատուցման տարբերակը: «Ինքնակամ կառույցներին փոխհատուցելու որևէ իրավական հիմք առկա չէ: Իսկ սրանք ինքնակամ կառույցներ են եղել՝ առանց օրենքով սահմանված ընթացակարգերի կառուցված, հետևաբար փոխհատուցում չի ենթադրում»,- ասաց նա:
Ավելին, ըստ Մարտիրոսյանի՝ օրենքը հնարավորություն է տալիս քաղաքապետարանին ապամոնտաժման աշխատանքների ծախսերը պահանջել հենց սրճարանատերերից՝ համապատասխան հայց ներկայացնելով դատարան: Սակայն Մարտիրոսյանն ասաց, թե առայժմ նման քայլի դիմելու մտադրություն չունեն. «Ես չեմ կարող դրանք նշել, այս պահին ընթանում են աշխատանքները, հետագայում համապատասխան քննարկումներ կիրականացվեն, և որոշում կկայացվի»:
Իսկ մինչ այդ նկատենք, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է կանաչապատման ծրագրեր իրականացնել նաև Օղակաձև զբոսայգում՝ այնտեղից ևս հանելով կառուցված, բայց և չգործող սրճարանները:
Երևանի քաղաքապետարանից հաստատեցին «ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունները»:
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,670
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Հրաժարվում են աշխատել Արսեն Թորոսյանի հետ. ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաստ
Gohar Vardanyan
1 րոպե
4,622
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,334
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
869
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
879
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
525
5.0