Հասարակություն

Աջ ղեկով մեքենաները հնարավոր կլինի ներմուել մինչև մայիսի 1-ը

Gohar Vardanyan 1 րոպե 341 դիտում
Աջ ղեկով մեքենաները հնարավոր կլինի ներմուել մինչև մայիսի 1-ը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 15-ին ստորագրել է «Աջա­կողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոց­ների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հիշեցնենք, որ օրենքով առաջարկվում է հնարավորություն ընձեռել մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն մեքենաները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թ.-ի մայիսի 1-ը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250