Հասարակություն
Օպերայի տարածքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Gohar Vardanyan
1 րոպե
420 դիտում
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Ազատության հրապարակում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում նախապատրաստվող նյութերով փաստական տվյաներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019 թվականի մարտի 14-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ի վաշտի 2-րդ դասակի ավագ ոստիկան Ա. Ե.֊ն 2019թ. մարտի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիմաց՝ Ազատության հրապարակում, ծառայություն իրականացնելու ընթացքում հավաքված քաղաքացիներին Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքներին և ՀՀ ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու վերաբերյալ օրինական պահանջ է ներկայացրել, որի ընթացքում հավաքված անձանցից մեկը փորձել է ճեղքել ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կազմված շղթան։
Ոստիկանը թույլ չի տվել, իսկ քաղաքացին երկու անգամ բռունցքով դեմքին հարվածելու եղանակով բռնություն է գործադրել նրա նկատմամբ:
Դեպքի վայրից Ա. Ե.-ի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին է բերման ենթարկվել Գ. Շ.֊ն:
Նկատի ունենալով, որ առերևույթ առկա են հանցագործության հատկանիշների մասին բավարար տվյալներ՝ դեպքի առթիվ ՀՀ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ֊ի 316֊րդ հոդվածի 1֊ին մասով: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին»:
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,670
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
Հրաժարվում են աշխատել Արսեն Թորոսյանի հետ. ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաստ
Gohar Vardanyan
1 րոպե
4,623
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,350
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
889
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
893
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
544
5.0