Հասարակություն
Լարված իրավիճակ Արաբկիր ԲԿ-ում. 6-ամսական երեխայի ծնողները պաշարել են հիվանդանոցը. Շամշյան
Gohar Vardanyan
1 րոպե
3,170 դիտում
Արդեն մի քանի օրն է՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչներ, ամուսիններ՝ 26-ամյա Գրիգոր Դանիելյանն ու 22-ամյա Տաթևիկ Դանիելյանը իրենց օրերը լուսացնում են Երևանի Արաբկիր բժշկական կենտրոնի բակում:
Shamshyan. com-ը հաղորդում է, որ մարտի 4-ին երեխան, ով թեթև մրսածություն է ունեցել և Մասիսի տեղամասային ամբլուրատոր բժշկուհին ուղեգիր է տվել, որպեսզի երեխային ապահովության համար տեղափոխեն Արաբկիր բժշկական կենտրոն:
Ծնողներն էլ երեխային տեղափոխել են ու արդեն մի քանի օր է ՝ ամեն օր սպասում են, որ բժիշկները պետք է հստակ ասեն, որ երեխան լավացել է:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում երեխայի մայրն ասում էր. «Առողջ երեխային մեր ապահովության համար տեղափոխեցինք էստեղ: Մեր տեղամասային բժշկուհին, երբ լսել է երեխայի թոքերը, ասել է, որ թեթև խզոցներ ունի ու ամսի 4-ին բերեցինք հիվանդանոց: Երեխային պառկացրեցին այնպիսի ննջարանում, որտեղ 10-ից ավելի երեխաներ կային: 10 օր շարունակ մեզ համոզել են, որ երեխան ոչ մի առողջական խնդիրներ չունի ու միայն մեր աղմուկ բարձրացնելուց հետո երեխային տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ ասում են, որ հետազոտման արդյունքում պարզվել է, որ երեխայի մոտ երկկողմանի թոքաբորբ է առաջացել: Մենք վստահ ենք, որ 6-ամսական երեխան թեթև խզոցով է տեղափոխվել այստեղ ու իրենց բարձիթողի արդյունքում է երեխան երկկողմանի թոքաբորբ ստացել: Պահանջում ենք Առոջապահության նախարարից, որպեսզի հետամուտ լինի ու պարզեն, թե ինչու է այդպես եղել: Իսկ մենք վստահ ենք, մեր առողջ ու ժիր երեխան, ում ի դեպ, հիվանդանոց բերելուց տեսանկահանել ենք, հանկարծ մեր աղմուկից հետո տեղափոխվում է ռեանիմացիա ու հետո խոստովանում են, որ երեխան երկկողմանի թոքաբորբ է ստացել»:
Մանրամասներըՙ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
628
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,670
Նախարարությունը որոշել է հանել տեխզննման կտրոնի տրամադրման պահանջը․ «Ժողովուրդ»
Gohar Vardanyan
1 րոպե
1,714
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,350
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
887
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
893
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
544
5.0