Հասարակություն
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում քաղաքացուց կաշառք են պահանջել. քրգործ կա հարուցված
Gohar Vardanyan
369 դիտում
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում քաղաքացուց ենթադրյալ կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
2019 թվականի մարտի 8-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Նոր Նորքի բաժնում տված հաղորդմամբ քաղաքացին հայտնել է, որ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող իր կնոջը կենտրոնից դուրս գրելու և նրա կողմից հաշմանդամության կարգ ստանալու, ինչպես նաև անվճար դեղորայք ձեռք բերելու հիմք հանդիսացող հիվանդության վերաբերյալ եզրակացություն տալու համար հիշյալ կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի վարիչը 2017թ. փետրվարի 17-ին իրենից պահանջել է 20.000 ՀՀ դրամ: Սակայն ինքն այդքան գումար չունենալու պատճառով բաժանմունքի վարիչին տվել է 10.000 ՀՀ դրամ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում քաղաքացին բացատրությամբ հայտնել է, որ 2019թ. հունվարին ինքնազգացողությունը վատանալու պատճառով կնոջը մի քանի անգամ տեղափոխել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, սակայն թերապևտիկ բաժանմունքի վարիչը հրաժարվել է կնոջը ստացիոնար բուժման ընդունելուց՝ պատճառաբանելով, որ կենտրոնում ազատ տեղեր չկան: Մինչդեռ ինքը պարզել է, որ նշված ժամանակահատվածում հիվանդանոցում ազատ տեղեր եղել են:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել ենթադրաբար պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, կաշառք տալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մասին՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ ներկայացված հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
628
Լարված իրավիճակ Արաբկիր ԲԿ-ում. 6-ամսական երեխայի ծնողները պաշարել են հիվանդանոցը. Շամշյան
Gohar Vardanyan
1 րոպե
3,170
Նախարարությունը որոշել է հանել տեխզննման կտրոնի տրամադրման պահանջը․ «Ժողովուրդ»
Gohar Vardanyan
1 րոպե
1,714
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,354
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
891
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
896
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
552
5.0