Պատահարներ

Դեբեդ գետում 17-ամյա աղջնակի դի են հայտնաբերել․ armtimes.com

Gohar Vardanyan 383 դիտում
Դեբեդ գետում  17-ամյա աղջնակի դի են հայտնաբերել․ armtimes.com
Լոռու մարզի Շնող գյուղով հոսող Դեբեդ գետում երեխայի դի են հայտնաբերել:Այս մասին հայտնում է Հայկական ժամանակը։ Դեպքի վայրում աշխատում են Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները, ովքեր այս պահին փորձում են ճոպանների միջոցով դուրս բերել դին գետից: Լրատվականի փոխանցմամբ՝ մահացածը մոտ 17 տարեկան է, աղջիկ երեխա: Նա այսօր առավոտյան դուրս է եկել տանից, ընտանիքի անդամները սկսել են անհանգստանալ ու որոնել են երեխային: Նրան հայտնաբերել են գետում հենց ընտանիքի անդամներն ու զանգահարել փրկարարներին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250