Հասարակություն
2 մեքենա, այգետնակ և մոտ 42 հազար դրամ. սոցապ նախարարի տեղակալի ունեցվածքը. Փաստ
Gohar Vardanyan
1 րոպե
356 դիտում
«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է այգետնակ: Այլ անշարժ գույք հայտարարագրված չէ:
Գ. Գասպարյանը հայտարարագրել է նաև Range Rover Vogue 4.2 և Renault Clio 1.4 մակնիշի ավտոմեքենաներ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցը կազմել է 42 874 ՀՀ դրամ:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 250 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Գ. Գասպարյանը փոխնախարարի պաշտոնին է նշանակվել 2019թ. փետրվարին:
Հավելենք, որ նա 2009-2010 թթ. աշխատել է Էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես կառավարման փորձագետ, այնուհետ վերապատրաստման և զարգացման թիմի ղեկավար: 2013-2019 թթ. հիմնադրել է և ղեկավարել «Բուն» գիտամշակութային հիմնադրամը: Նա ռազմավարական պլանավորման, ֆինանսական հոսքերի կառավարման և առևտրային գործառնությունների փորձագետ է»:
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
628
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
838
Ինչ է ասել Ռիտա Սարգսյանըՙ Հախնազարյանի համերգին. Բաղրամյան 26 թելեգրամ ալիք
Gohar Vardanyan
1,471
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,370
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
908
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
912
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
566
5.0