Հասարակություն
2 միլիարդ դրամ լրացուցիչ միջոցներ կմուտքագրվեն պետբյուջե. Ատոմ Ջանջուղազյան
Gohar Vardanyan
1 րոպե
281 դիտում
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը չի շտապում ասել, թե ինչ ճակատագիր կունենան գազավորված ըմպելիքների, գրավատների և փոխանակման կետերի վերաբերյալ հարկային բեռի փոփոխությունները։
«Այդ դեպքում իմ կողմից որևէ հայտարարություն, ոչ թե կանխատեսում, այլ գուշակություն կլինի»,- այսօր Ազգային Ժողովում լրագրողներին ասաց նա։ Ինչ վերաբերում է քննադատություններին, հատկապես 60 անգամ տուրքի բարձրացման մասով, նախարարը նշեց, թե ինքը քննադատություններին նորմալ է վերաբերվում։
«Իսկ ուղղակի հարկերի բեռի նվազեցումն առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածում ենթադրում է ռիսկ, որ պակաս բյուջեի եկամուտներ կհավաքվեն, հետևաբար այդ պակաս հավաքված եկամուտներն առնվազն կարճաժամկետ ու միջնաժամկետ հատվածում ենթադրում են եկամուտների պակաս հավաքման ռիսկ։ Քանի որ մենք ունենք պարտքի սահմանափակում, հետևաբար շեշտադրումը պետք է տեղափոխենք կապիտալի և եկամտի հարկումից սպառման հարկերին։
Սպառման հարկերի մեջ դիտարկել են հնարավոր բոլոր տարբերակները, նպատակահարմար է գտնվել ձեռնպահ մնալ հիմնական եկամուտի աղբյուր հանդիսացող ավելացված արժեքի հարկին ձեռք տալուց, քանի որ դա մեր երկրի մրցունակության համար կարող է ռիսկեր պարունակել։ Ճանապարհը մնաց սպառման հարկերին, որոնց մեջ մտնում են ակցիզային հարկերը և գործունեության առանձին տեսակները»,- ընդգծեց Ատոմ Ջանջուղազյանը։
Ջանջուղազյանը հավելեց, որ պետտուրքի փոփոխություններով ակնկալվում է, որ 2 միլիարդ դրամ լրացուցիչ միջոցներ կմուտքագրվեն պետական բյուջե։
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
628
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
838
Ինչ է ասել Ռիտա Սարգսյանըՙ Հախնազարյանի համերգին. Բաղրամյան 26 թելեգրամ ալիք
Gohar Vardanyan
1,471
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,369
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
908
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
912
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
566
5.0