Պատահարներ

Խոշոր ավտովթար Երևանում. Երկու տուժածներից մեկի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր

Gohar Vardanyan 1 րոպե 481 դիտում
Խոշոր ավտովթար Երևանում. Երկու տուժածներից մեկի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր
Նախօրեին 22.30-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ, 22-ամյա Հովհաննես Հարությունյանը իր վարած Opel Zafira մակնիշի 35 XQ 827 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարերին և առաջ ընթանալով՝ բախվել երկաթե էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում քաղաքացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս և ուղևորը մարմական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250