Հասարակություն
Մարությանը քաղաքապետարան է բերում ոչ միայն կնոջը, այլև ընկերներին. Իրավունք
Gohar Vardanyan
1 րոպե
372 դիտում
«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝ ազգությամբ չեխ Իվան, ամուսնու քաղաքապետ ընտրվելուց հետո քաղաքապետարանում էր անցկացնում ողջ օրը, սակայն նրան հասկացրել են, որ գեղեցիկ չէ, և վերջինս հիմա քաղաքապետարան է գնում աշխատանքային ժամն ավարտվելուց հետո:
Ըստ նույն աղբյուրների՝ նա քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործ է անում՝ ընդունում է տարբեր մարդկանց, բանակցում նրանց հետ, քննարկում տարբեր հարցեր: Թե որքանով են վերոնշյալ լուրերը համապատասխանում իրականությանը, հետաքրքրվեցինք հենց Հայկ Մարությանից: Եվ թեպետ նա հերքեց, որ կինը քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործ է անում, բայցև հաստատեց, որ քաղաքապետարան բերում է ոչ միայն կնոջը:
«Բնականաբար, չկա այդպիսի բան: Այստեղ բոլոր շահագրգռված անձինք՝ իմ ընկերները, ուղղակի քաղաքացիները, ովքեր կարող են օգտակար լինել, գալիս են և օգտակար են լինում: Եվ մենք ողջունում ենք բոլորին, այդ մարդիկ, որոնք ինչ-որ գիտելիքներ ունեն, այդ գիտելիքները անվճար ծառայեցնում են մեր համայնքի շահերին»,- խոստովանեց Երևանի քաղաքապետը»:
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
628
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
838
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերջին հրաժեշտն են տալիս երգչուհի Յուլյա Նաչալովային
Gohar Vardanyan
1 րոպե
1,110
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,369
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
908
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
912
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
566
5.0