Հասարակություն
Զանգում են ԱԻՆ, թե երեխայի ձեռքից բանանը ցած է ընկել․ նախարարը լուրջ լինելու կոչ է արել
Gohar Vardanyan
1 րոպե
556 դիտում
Փրկարար ծառայությունում աշխատող մարդիկ, աշխատանքի բերումով, հաճախ հոգեբանական տրավմաներ են ստանում։ Այս մասին այսօր Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Նախարարը նշեց՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացվող զանգերի էական մասը կամ կեղծ ահազանգեր են, կամ տեղին չեն։
Այդ հեռախոսազանգերը նախարարը բնութագրել է որպես «քմահաճ զանգեր»։ «Այ, մեզ զանգահարում են եւ ասում, թե, իբր, երեխայի ձեռքից բանանը ցած է ընկել երրորդ հարկից. արդյո՞ք կարող ենք գնալ եւ այն վերադարձնել երեխային։ Կամ էլ զանգում ու ասում են, որ կատուն բարձրացել է ծառը, եւ արդեն չորս օր չեն կարողանում իջեցնել։ Անգամ շատ ավելի ծանր դեպքեր էլ են եղել։ Մի կին զանգահարել է Փրկարարական ծառայություն եւ ասել, որ ամուսինը շատ ծանր է, օգնություն է անհրաժեշտ, որպեսզի նրան կարելի լինի մեքենա նստեցնել, քանի որ ինչ-որ տեղ պետք է գնան։ Փրկարարները գալիս են, օգնում, տղամարդուն իջեցնում մեքենայի մոտ, եւ հետո կինն ասում է, որ ժամը 18.00-ին նրանք վերադառնան, որպեսզի ամուսնուն հետ՝ տուն բարձրացնեն»,- դժգոհել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
628
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
838
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Gohar Vardanyan
1 րոպե
8,241
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,369
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
908
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
912
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
566
5.0