Հասարակություն
Բանանն ամենաէժանը օգոստոսին կլինի. Պիպոյան
Gohar Vardanyan
1 րոպե
382 դիտում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը Tert. am-ի հետ զրույցում ասաց, որ բանանի թանկացումը կապված է սեզոնայնության հետ: Նա նշեց, որ վերջին շրջանում մի քանի զուգադիպություն է եղել բանանի գնի փոփոխության և քաղաքական հայտարարությունների հետ միջև:
«Կարեն Կարապետյանի ժամանակահատվածում եղավ քաղաքական հայտարարություն, որ այլևս մենաշնորհներ չկան և այդ հայտարարությունից հետո զուգադիպեց Հայաստանում բանանի սեզոնային խմբաքանակի ներկրումը` ավելի մատչելի գնով: Հետո, երբ սեզոնի վերջն էր, բանանը սկսեց կամաց-կամաց թանկանալ, դրան հետևեց իշխանափոխությունը և նորից զուգադիպեց բանանի էժանացման սեզոնի հետ, և հիմա եկավ սեզոնը, որ նորից պետք է թանկանա»,-ասաց նա:
Այսպիսով, ըստ նրա, հեղափոխությունից հետո բանանի գնի կտրուկ նվազումը զուգադիպություն էր: «Դա թող ոչ մեկ իրեն չվերագրի, քանի որ, եթե մեկը վերագրում է իրեն մի բան, որն իրենը չէ, իսկ հետո բնական մի վատ բան է տեղի ունենում, ստիպված է լինում քաշել դրա բեռը»,-ասաց նա:
Բաբկեն Պիպոյանը հնարավոր համարեց, որ մի խմբաքանակ էլ մի փոքր թանկանա, իսկ հետո նորից սկսի իջնել և ամռանը հասնի ամենամատչելի գնին: Նա նշեց, որ դա կախված է նաև նրանից, թե որ երկրից է ներկրվում բանանը։ Բաբկեն Պիպոյանն ավելացրեց, որ Հայաստանում բանանն ամենաէժանը կլինի օգոստոսին:
Ինչ վերաբերում է նրան, որ բանանի գինը կապված էր մենաշնորհի հետ, ՀԿ նախագահն ասաց, որ ինքը, ամեն դեպքում, մենաշնորհի մասին տեղեկություն այս ոլորտում չունի:
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
628
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
838
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Gohar Vardanyan
1 րոպե
8,241
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,369
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
908
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
912
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
566
5.0