Պատահարներ

Լոռիում հնչած կրակոցներից վիրավորվել են գյուղապետի պաշտոնակատարի հայրն ու որդին, նախկին գյուղապետի որդին. Մանրամասներ

Gohar Vardanyan 1 րոպե 422 դիտում
Լոռիում հնչած կրակոցներից վիրավորվել են գյուղապետի պաշտոնակատարի հայրն ու որդին, նախկին գյուղապետի որդին. Մանրամասներ
Այսօր Լոռու մարզի Շենավան գյուղում հնչել են կրակոցներ: Սպիտակի բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 անձ՝ Շենավանի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարի հայրն ու որդին և նախկին գյուղապետի որդին: Այս մասին Tert. am-ի հետ զրույցում՝ դեպքի վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Նախնական տվյալներով ՝ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել աղբաման տեղադրելու հարցի շուրջ, որի ժամանակ կրակոցներ են հնչել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ֊ի 34-104 հոդվածի, 235֊րդ հոդվածի 1֊ին մասի և 258-ի 4֊րդ մասի հատկանիշներով:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250