Հասարակություն
Անորակ ճանապարհ կառուցած շինարարական ընկերությունները կհայտնվեն սև ցուցակում
Gohar Vardanyan
1 րոպե
536 դիտում
Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նիստում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին հարցրեց, թե ինչ վերահսկողական գործառույթներ են իրականացվել Դիլիջանն Իջևանին կապող ճանապարհի Ոսկեպարի հատվածի կառուցման աշխատանքների հարցով, քանի որ նոր կառուցված այդ ճանապարհահատվածում չկան ոչ գծանշումներ, ոչ ճանապարհային նշաններ, դեռ ավելին՝ ճանապարհն արդեն քանդվում է։
Պատգամավորի հարցին ի պատասխան Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ այդ ճանապարհահատվածի աշխատանքները դեռ չեն ավարտվել, քանի որ լրացուցիչ 2,5 մլրդ դրամի ֆինանսավորում ստացել են նախորդ տարվա սեպտեմբերին, կապալառու ընկերության հետ պայմանագիրը կնքվել է ավելի ուշ, իսկ վատ եղանակային պայմանները թույլ չեն տվել շինարարական աշխատանքներ կատարել։
«Որակի վերահսկողությունն իրականացվում է բարձր մակարդակով, իսկ եթե լինեն խախտումներ, ապա դրանց ընթացք կտրվի՝ կամ ճանապարհը չի ընդունվի ու շինարարները չեն վճարվի, կամ նրանց հետ կնքված պայմանագիրը կխզվի, կհայտնվեն սև ցուցակում և կհայտարարվի նոր մրցույթ։ Խոսքը գնում է Ոսկեպարի ճանապարհի մասին, շինարարը տեղեկացվել է, որ ճանապարհը չի ընդունվելու, հիմա կամ նորից կկատարեն այդ աշխատանքները, կամ այդ ընկերությունը հայտնվի սև ցուցակում»,- մանրամասնեց Արշակյանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
628
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
838
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Gohar Vardanyan
1 րոպե
8,241
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,390
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
921
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
945
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
580
5.0