Հասարակություն
Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը ՀԴՄ չի՞ տրամադրել. ՊԵԿ պարզաբանումը
Gohar Vardanyan
388 դիտում
Մենք այսօր ունենք մոտ 51 հազար ՀԴՄ, որից 13 հազարը հին սերնդի ՀԴՄ-ներ են, բայց այս թվերը օր օրի փոխվում են: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքի հետ կապված «Զիգզագ» ընկերությունը ևս ՀԴՄ չի տալիս գնորդներին, ինչի համար ՊԵԿ-ի կողմից տուգանվել է, Դավիթ Անանյանն ասաց. «Ես հասկանում եմ ձեր մասնագիտական ձգտումը՝ ամեն ինչի մեջ սենսացիա տեսնել: Չկա նման սենսացիա: «Զինգզագը» ունի օրինապահ հարկ վճարողի վարքագիծ: Տարբեր քննարկումների ժամանակ «Զիգզագի» ներկայացուցիչների հետ անմիջական շփումներում մենք գիտենք, որ նաև «Զիգզագի» ղեկավարությունն իր աշխատկազմին ՀԴՄ-ի տրամադրման պահանջ է ներկայացրել»:
Նա ընդգծեց, որ ՀԴՄ չտրամադրելու տարբեր պատճառներ կարող են լինել, օրինակ տվյալ պահին տեխնիկական անսարքություն լինի. «Եթե տեսուչը հսկիչ գնում է կատարում և ՀԴՄ կտրոն չեն տրամադրում, դա պետք է արձանագրվի: Այլ բան է, որ բողոքարկման հանձնաժողովին կարող են ներկայացվել փաստարկներ, որոնք կարող են հաշվի առնվել ՊԵԿ-ի կողմից»:
Դավիթ Անանյանը նշեց, որ առաջին անգամ ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքում՝ ոչ թե տուգանվում է, այլ նախազգուշացվում: Դիտարկմանը, որ փաստորեն «Զիգզագի» դեպքում՝ դա առաջին դեպքը չի եղել, որ բանը հասել է տուգանելուն, նա արձագանքեց. «Երևի»:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
628
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
838
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Gohar Vardanyan
1 րոպե
8,241
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,390
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
921
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
943
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
580
5.0