Հասարակություն
Դատախազների այցից հետո կալանավորված Կարեն Հովհաննիսյանը դադարեցրել է 44 օր տևած հացադուլը
Gohar Vardanyan
1 րոպե
332 դիտում
Դատախազների այցից հետո նախնական կալանքի տակ գտնվող Կարեն Հովհաննիսյանը դադարեցրել է 44 օր տևած հացադուլը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Մոտ 2.5 ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են Կարեն Հովհաննիսյանի կողմից ներկայացված՝ իր վերաբերյալ քրեական գործի նախաքննությանը, իրեն ներկայացված մեղադրանքին վերաբերող բոլոր հարցերը:
Դատախազները հորդորել են դադարեցրել առողջությունը քայքայող պայքարի ծայրահեղ այդ միջոցը՝ օրենքով սահմանված կարգով ծանոթանալ քրեական գործի նյութերին և դրանից հետո մեղադրանքի հիմնավորվածության կապակցությամբ առարկություններ և միջնորդություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնել դատախազին:
Հավաստիացվել է, որ դրանք դառնալու են պատշաճ քննարկման առարկա, լիարժեք ապահովվելու են նրա դատավարական իրավունքները, և այդ ամենը երաշխավորելու նպատակով ընթացող քննության օրինականության նկատմամբ իրականացվելու է դատախազական պատշաճ հսկողություն:
Հանդիպման արդյունքում Կարեն Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
628
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
838
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Gohar Vardanyan
1 րոպե
8,241
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,390
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
921
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
943
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
580
5.0