Հասարակություն
Սա աբսուրդ է, կամ իմ վրա են աշխատում, կամ էդ մարդու. Խանութի տերը` Լոռու մարզպետի հետ սկանդալի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
534 դիտում
«Ես չգիտեմ՝ մարզպետը որպես մեր քաղաքացի մտե՞լ է իմ խանութ, թե՝ չէ, բայց գիտեմ, որ նման դեպք չի պատահել՝ ՀԴՄ տպել-չտպելու հետ կապված իր հետ, բնական է, եւ տպում ենք, եւ չենք տպում, բայց նման միջադեպ հաստատ չի պատահել»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Վանաձորում գործող «Վիտամին» խանութի տնօրեն Արամայիս Ղազարյանը, մեկնաբանելով «Հրապարակ»-ի այն հոդվածը, թե իրենց խանութում մարզպետին ՀԴՄ չեն տվել, ինքն էլ բարկացած նշել է, թե «Մարզպետ ջան, համաձայն եմ՝ խախտում ենք արել, բայց որ մի քանի ամիս առաջ կնոջս ատամները սարքեցիր, ու դրա դիմաց 1 միլիոն դրամ տվեցի, ինչի՞ ՀԴՄ կտրոն չտվեցիր»:
«Ես պատրաստ եմ կնոջս ատամներն էլ նկարել տամ, իմ ատամներն էլ նկարեմ, տարեք տպեք, թող ժողովուրդը իմանա, սա աբսուրդ է, կամ իմ վրա են աշխատում, կամ էդ մարդու… ոնց կարող է 1 մլն դրամի ատամ սարքեմ, կնոջս ատամները իր բնական ատամներն են, որոնք լրիվ առողջ են…»,-ասաց տնօրենը՝ նշելով, որ իր համար վիրավորական է ոչ թե գրված նյութը, այլ, որ փորձում են իրեն «գործ տվող» անվանել. «Ես իմ անունի համար եմ պայքարում, ոչ թե մարզպետի, ես ճշտի համար եմ պայքարում»:
Լրատվամիջոցի հարցին՝ արդյո՞ք վերջին շրջանում հարկային ստուգումներ իրականացվել են իր խանութում, ասաց. «Իմ մոտ երբ հերթական ստուգումներ եղան, ինքը մարզպետ չէր, փոխմարզպետ էր, եկան, չգրանցված 1 աշխատող ունեի, տուգանեցին, մենք էլ գրանցեցինք, անցավ գնաց, եթե մարզպետի ասելով գային, ինձ վրա միլիարդների տուգանք կգրեին, կգնային, եթե զանգով լիներ…»,-բարկացած նշեց տնօրենը, մեկ անգամ եւս պնդելով, որ կնոջ ատամները ոչ մարզպետի ատամնաբուժարանում, ոչ էլ որեւէ տեղ չեն սարքել:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ տվյալ մարդու հետ երբեւէ չի առնչվել, իսկ նշված անձի կինը իրեն պատկանող ատամնաբուժարանում երբեւէ չի սպասարկվել:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
628
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
838
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Gohar Vardanyan
1 րոպե
8,241
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,390
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
921
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
945
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
580
5.0