Հասարակություն
Հայաստանում ունիվերսալ ցուցարարների խումբ է գործում. մանրամասներ.«Ժողովուրդ»
Gohar Vardanyan
1 րոպե
1,275 դիտում
Ժողովուրդ» թերթը գրում է. «Լուսանկարում պատկերված անձնավորությունը Սամվել Մովսիսյանն է՝ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամներից, «Հանուն արդարության» խմբի ներկայացուցիչ: Նրան կարելի է տեսնել բողոքի բոլոր ակցիաների ժամանակ, երբ կառավարության շենքի առաջ տարադրամի փոխանակման կետերի ու գրավատների սեւականատերերի ցույցեր են անում` դժգոհելով Հարկային օրենսգրքի նախագծի դեմ: Նրան կարելի է տեսնել Ավշարի դպրոցում կազմակերպված բողոքի ցույցերին, եւ այսպես շարունակ:
Կմտածեք՝ պարոն Մովսիսյանը մտահոգ է երկրում ստեղծված իրավիճակով, առկա խնդիրներով ու, որպես ակտիվ քաղաքացի, մասնակցում է բողոքի ցույցերին: Միգուցե եւ այդպես է, առավել եւս, երբ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է մասնակցել խաղաղ հավաքներին:
Բայց զարմանալի զուգադիպությամբ նրան կարելի է տեսնել բողոքի ցույցերին նաեւ ակտիվ հարցազրույցներ տալիս, ի դեպ` հիմնականում նույն լրատվամիջոցներին: Ու այդ ամենը տեսնելուց հետո միանգամայն այլ տպավորություն է ստեղծվում մարդկանց մոտ, օրինակ՝ կասկածներ են առաջանում, որ ՀՀ-ում գործում է ունիվերսալ ցուցարարների խումբ (որոշակի շրջանակներից ուղղորդվող), որը մեկ խնդիր ունի՝ տարատեսակ թեմաներով բողոքի ցույցեր կազմակերպել ու էկրաններից քննադատել իշխանություններին:
Նպատակն էլ տպավորություն ստեղծելն է, թե իշխանությունների նկատմամբ համընդհանուր դժգոհություն կա երկրում: Այս ամենը զուտ ենթադրություններ են, բայց, համաձայնեք, ոչ անհիմն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
628
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
838
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Gohar Vardanyan
1 րոպե
8,241
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,390
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
921
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
945
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
580
5.0