Հասարակություն
Զինվորականների և ուսուցիչների աշխատավարձերը կբարձրացվեն
Gohar Vardanyan
456 դիտում
ՀՀ-ի բյուջեի եկամտային մասը գերակատարվելու է։ Մոտ 40 մլրդ դրամ ավելի է հավաքվելու, քան նախատեսված էր։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինչ են մտադիր անել այդ գումարի հետ։
«Մենք մտադրված ենք 2019 թվականի հունիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել ՀՀ ԶՈւ զինծառայողների աշխատավարձը, իսկ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից նույն չափով բարձրացնել ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձը։ Մոտավորապես 38 հազար ուսուցչի մասին է խոսքը»,- ասաց Փաշինյանը։
Դրանից բացի՝ վարչապետի խոսքերով` նախատեսվում է իրականացնել տարբեր մակարդակի 303 կիլոմետր ճանապարհների նորոգում, հիմնանորոգում և այլն։ Սա, ըստ Փաշինյանի, նույնպես աննախադեպ է վերջին 9 տարիների համար։
Նա նաև նշեց, որ զինվորականների սպառողական վարկերի վերակառուցման կառավարական ծրագրից արդեն օգտվել է 400 զինվորական։
"Այսինքն` վարկը վերակառուցվում է, ավելի ցածր տոկոսով վարկ է առաջարկվում և ավելի երկար ժամանակով մարելու համար։ Իրենք պետք է ուղղակի դիմեն իրենց բանկերին", – ասել է Փաշինյանը։
Նա ասաց, որ վարկերի մարմանը կօգնի նաև զինվորականների աշխատավարձերի բարձրացումը, որը, եթե հնարավոր լինի հասցնել կազմակերպչական առումով, կիրականացվի հուլիսից։
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
628
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
838
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Gohar Vardanyan
1 րոպե
8,241
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,390
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
921
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
945
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
580
5.0