Հասարակություն
Ամեն մեկը իր գողացածը պետք է գցի կառավարության վրա, ցույց անի, թե աշխատավարձ չեն ստացե՞լ. Փաշինյան
Gohar Vardanyan
286 դիտում
Գյուղատնտեսական ակտիվ սեզոնին ընդառաջ Ջրօգտագործողների միության կողմից նախապատրաստվող բոյկոտի մասին Լուսավոր Հայաստանի պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցը հունից հանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Պատգամավորը ասաց, որ հանդիպումներ է ունեցել Սյունիքի մարզի գյուղացիների ետ, ովքեր բարձրաձայնում են ոռոգման խնդիրը, իսկ ՋՕ-երի միությունն էլ հայտարարել է, թե աշխատավարձ չեն ստանում և պատրաստվում են բոյկոտել:
«Ջրօգտագործողների միությունները իրենց աշխատավարձերը ստանում են իրենց հավաքագրումների հիման վրա: Այսինքն՝ կա ջրօգտագործող, որն իր համար ստեղծել է միություն, ընտրել է ՋՕ-ի նախագահ, այսինքն՝ ջուր օգտագործողը այդ ջրի համար վարձը վճարում է, միությունը վարձը հավաքագրում է ու ստանում աշխատավարձ: Ի՞նչ է նշանակում բոյկոտում են: Ես երեկ տեղեկություն կարդացի, որ մի շարք ջուր օգտագործող միությունների դեմ քրեական գործ է հարուցվել՝ 1 մլրդ դրամի արհեստական պարտք կուտակելու համար: Ես չեմ հասկանում՝ ամեն մեկը իր արած-չարածը, իր գողացածը պետք է գցի կառավարության վրա, ցույց անի, թե աշխատավարձ չեն ստացե՞լ: Չեք ստացել, որովհետև չեք աշխատել», - բարկացած հայտարարեց վարչապետը:
Կառավարության ղեկավարը խոստացավ, որ առաջիկայում բոլոր Ջրօգտագործողների միություններում ստուգումներ են կատարվելու:
«Մենք բոլոր տեղերում ստուգումներ ենք անելու, պարզենք՝ ովքեր են գողացել, հետո չասեք՝ բոլոր ջրօգտագործողների միություններին լցնում եք բանտերը: Էս ի՞նչ սովորություն է՝ նստեն իրենց տեղը, թալանեն, ուտեն, վերջում գան, ասեն՝ աշխատավարձ չենք ստացել, կառավարություն դե վճարի: Ամենաշատ թալանված ոլորտն է, հեսա հերթով հետևներից գնալու ենք», - նշեց Փաշինյանը:
Եթե ՋՕՄ-երը աշխատավարձի խնդիր ունեն, ուրեմն, ըստ վարչապետի, սխալ կառավարում են իրականացնում:
Պատգամավորի մյուս դիտարկումը, թե գյուղացուն մեծ հաշվով չի հետաքրքրում Ջրօգտագործողների միությունների և կառավարության հարաբերությունները, և գյուղացին ուզում է ոռոգման ջուր ունենալ, վարչապետին էլ ավելի բարկացրեց.
«Շատ վատ է, որ գյուղացուն չի հետաքրքրում: Էդ ջրօգտագործողների միության ղեկավարները իրանց ընտրած ղեկավաներն են: Եթե այդ միության ղեկավարին նախկին կառավարությունը կամ Հանրապետական կուսակցությունն է նշանակել, որ նաև գնա ընտրակաշառք տա ջրի տեսքով, բա էդ պարտքերը ինչպե՞ս են կուտակվել: Շատ դեպքերում էդ ընտրակաշառք կոչվածը դուք գիտեք քյաշ փող են տալի՞ս, ոչ, ասում են՝ լավ, էն ջրի պարտքը կջրենք, կգնա: Բա ինչի՞ չի հետաքրքրում գյուղացուն, բա մենք ասում ենք՝ գյուղացի ջան, քեզ ջրով ապահովողը էդ միությունն ա, ոչ թե վարչապետը: Քո ընտրած մարմինն ա: Որևէ գյուղացի, որևէ սպառող գնացել ասե՞լ է, ես ջուր չունեմ, քո միությունը էսքան պարտք է, դու ո՞նց ես Բրաբուսով ֆռֆռում: Այ, մենք կգնանք ու հերթով կհարցնենք»:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
628
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
838
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Gohar Vardanyan
1 րոպե
8,241
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,415
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
952
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
972
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
598
5.0