Պատահարներ
Հրդեհ է բռնկվել Փանիկի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի տանը
Gohar Vardanyan
300 դիտում
Արտակարգ դեպք տեղի ունեցել Շիրակի մարզում: Երեկ՝ մարտի 27-ին ժամը 00:20-ի սահմանններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Փանիկ գյուղի տներից մեկում, գրում է shamshyan. com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ հերթափոխի պետ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել նույն գյուղի 3-րդ փողոցի 3-րդ փակուղու 6-րդ տան տանիքում: Հրշեջներն ու գյուղացիները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խուբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պրոֆիկալտիկայի ավագ տեսուչ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Արթիկի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Փանիկի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար 44-ամյա Նորայր Առաքելյանին:
Նմանատիպ հոդվածներ
«Դանակով խփել է քնած մարդու վզին․․». մանրամասներ «Երևան սիթի»-ում կատարված դաժան սպանությունից
Gohar Vardanyan
4,748
Վթարի պատճառով 6 ժամ ջուր չի լինելու հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1,381
Սյունիքում երևանցիների հանցավոր խումբ է բացահայտվել
Gohar Vardanyan
1,159
Արտակարգ դեպք Երևանում․ 18-ամյա ուսանողը դանակահարել է 22-ամյա երիտասարդին
Gohar Vardanyan
1 րոպե
3,072
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
903
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
295
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
417
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
839