Պատահարներ
Արտակարգ դեպք Երևանում․ 18-ամյա ուսանողը դանակահարել է 22-ամյա երիտասարդին
Gohar Vardanyan
1 րոպե
3,072 դիտում
Վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Երեկ, մարտի 29-ին ժամը 12։00-ի սահմաններում «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտ»-ից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք, ճակատային շրջանի քերծվածք վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Եղվարդ քաղաքի բնակիչ 22-ամյա Սարգիս Սարգսյանն է, ով ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալ։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 09։30-ի սահմաններում Ս․ Սարգսյանին դանակով հարվածել և վնասվածք է պատճառել Ավան Առինջի բնակիչ 18-ամյա Նարեկ Մանուկյանը, ով Արաբկիրի ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է Ոստիկանություն, հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի մոտ տվել խոստովանական բացատրություն, որից հետո բաց է թողնվել։ Փաստի առթիվ հետաքննչական բաժան
մունքի ավագ հետաքննիչ Անտոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հանցագործության գործիք հանդիսացող դանակը Ն․ Մանուկյանը ներկայացրել է հետաքննիչին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն․ Մանուկյանը սովորում է Երևանի Ինֆորմատիկայի քոլեջի 3-րդ կուրսում։
Նմանատիպ հոդվածներ
«Դանակով խփել է քնած մարդու վզին․․». մանրամասներ «Երևան սիթի»-ում կատարված դաժան սպանությունից
Gohar Vardanyan
4,747
Արտակարգ դեպք Երևանում. տղամարդը Կասկադում մտել է կանանց սանհանգույց և ի ցույց դրել սեռական օրգանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,924
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Gohar Vardanyan
1 րոպե
11,593
16–ամյա պատանին գողացել է պապի մեքենան ու վթարի ենթարկվել
Gohar Vardanyan
950
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
772
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,899
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,508
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
359