Հասարակություն
Խուլիգանություն՝ «Բելաջիոյում»․ քարեր են նետել, հայհոյանքներ են հնչել
Gohar Vardanyan
399 դիտում
Երեւանի Մյասնիկյան պողոտայում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրում մարտի 27-ին խուլիգանություն է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նշված ռեստորանային համալիրի 2-րդ հարկում գտնվող ժամանցի սրահում մի քաղաքացի ցուցաբերում է ագրեսիվ պահվածք, տեւական ժամանակ հնչեցնում է սեռական բնույթի հայհոյանքներ մատուցողների եւ երաժիշտների հասցեին եւ խանգարում է մյուս հաճախորդների ժամանցը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, երբ այդ քաղաքացուն իրենք դիտողություն են արել, որ նման պահվածք չցուցաբերի, նա ռեստորանի համալիրի հարեւանությամբ գտնվող բարձունքից քարեր եւ երկաթյա ձողեր է նետել շենքի ուղղությամբ, ինչի հետեւանքով կոտրվել են ապակիները։
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ այդ քաղաքացին Երեւան քաղաքի Ս․ Խանզադյան փողոցի բնակիչ 31-ամյա բնակիչ Սերյոժա Մ.-ն է։ Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու, ինչպես նաեւ նրա հետ եղած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց եւս հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուր ի տեղեկություններով՝ Սերյոժա Մ.-ն մինչեւ «Բելաջիո» ռեստորանային համալիրում «շոու» անելը, ժամեր առաջ էլ Կենտրոն վարչական տարածքում մեկ այլ քաղաքացու է ծեծի ենթարկել։
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
628
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
838
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Gohar Vardanyan
1 րոպե
8,241
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,418
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
955
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
973
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
599
5.0