Հասարակություն

Հայաստանը հումանիտար օգնություն կհատկացնի Իրանին

Gohar Vardanyan 1 րոպե 302 դիտում
Հայաստանը հումանիտար օգնություն կհատկացնի Իրանին
Հայաստանը հումանիտար օգնություն կտրամադրի Իրանին։Կառավարության ասյօրվա նիստում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ կազմակերպչական աշխատանքները սկսվելու են այսօր կամ վաղը: «Բայց հարցը նրանում է, որ մենք դա կազմակերպում ենք ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով, նաև իրենց մասնակցությունն է լինելու, տեխնիկական միջոցներ ենք ուղարկելու, մեքենաներ, նաև՝ փրկարարաներ», - ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ կառավարության նախագիծ չի լինի, կլինի վարչապետի որոշում գործուղման հետ կապված։ «Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր օգնություն է, որը մենք պետք է մատակարարենք մեր բարեկամ երկրին, եթե հրատապության հարց կա, կարծում եմ, որ եթե այսօր հաշվարկները լինեն, կարող ենք կազմակերպել», - ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Հիշեցնենք, որ Իրանի մի շարք նահանգներում մոլեգնող հեղեղումների պատճառով, որոնք սկսվել են անցած շաբաթ առնվազն 25 մարդ է մահացել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250