Հասարակություն
Ինչու են աշխատանքից ազատել Կոնստանտին Օրբելյանին. մանրամասնում է նախարարությունը
Gohar Vardanyan
1 րոպե
408 դիտում
ՀՀ մշակույթի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Կոնստանտին Օրբելյանի՝ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի լիազորությունները դադարեցնելու մասին:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից», իսկ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը չի համարվում այդպիսին՝ ՀՀ մշակույթի նախարարի հրամանով սույն թվականի ապրիլի 1-ից դադարեցվում են Կ. Օրբելյանի՝ թատրոնի տնօրենի լիազորությունները (Կ. Օրբելյանի լիազորությունների դադարեցման իրավական հիմքերը ներկայացված են այստեղ):
Այս որոշումը կայացվել է ՀՀ օրենքի պահանջով և պայմանավորված չէ Կոնստանտին Օրբելյանի գործունեության գնահատականով։ Նա շարունակում է զբաղեցնել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժորի պաշտոնը:
Նախարարությունը շնորհակալություն է հայտնում մաեստրո Օրբելյանին՝ տնօրենի պաշտոնավարման ընթացքում իր կատարած աշխատանքի և նվիրումի համար»։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի է դարձել, որ Օրբելյանն ազատվել է աշխատանքից:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
628
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
838
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Մի քանի սերունդ հին հեռուստացույցս որոշեցի նվիրել Միրզոյաններին. հրավիրել են ոստիկանություն. Armdaily. am
Gohar Vardanyan
2,959
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում զգալի կտաքանա. 3-րդ համաշխարհայինն արդեն սկսվել է
1 րոպե
422
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,445
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
982
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
1,015
1.0