Հասարակություն
Ինչու են «Աշտարակ կաթ» -ի յոգուրտները բորբոսնած. Ընկերությունը մանրամասում է. Tert. am
Gohar Vardanyan
1 րոպե
362 դիտում
Մենք յոգուրտների մեջ հականեխիչներ չենք օգտագործում, մեր արտադրած յոգուրտները օրգանիկ են, այդ պատճառով ունեն պահպանման կարճ ժամկետ` ելնելով դրանից մեծ անհրաժեշտություն կա, որ ջերմային ռեժիմի խախտում չլինի. այս մասին Tert. am-ին ասացին «Աշտարակ կաթ» ընկերությունից՝ մեկնաբանելով բողոքները, որ ընկերությունը բորբոսնած յոգուրտներ է մատակարարում խանութներ:
Հարցին` ի՞նչ ռեժիմով պետք է, օրինակ, պահպանվեն յոգուրտները, որպեսզի չվնասվեն, ընկերությունից ասացին, որ տարբեր ապրանքների պահպանման ջերմաստիճանային ռեժիմը տարբեր է լինում և պահպանման եղանակը գրված է լինում տուփի վրա:
Լրատվամիջոցը գրում է, տեղեկություններ կային, թե 21.03. 2019 – 03.04.2019 թվականների ժամկետի մեջ գտնվող յոգուրտներն են վնասված:
Ընկերությունից նշեցին, որ իրենք բոլոր արտադրանքներից պահում են իրենց մոտ և վստահեցրեցին, որ այդ ժամկետներում գտնվող յոգուրտները, որոնք իրենց մոտ են գտնվում և պահվել են պատշաճ պայմաններում, նորմալ վիճակում են: «Թեպետ մեղքը մերը չէ, բայց հայցում ենք հաճախորդների ներողամտությունը»,- ասացին ընկերությունից:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
628
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
838
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
292
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Gohar Vardanyan
1 րոպե
8,241
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,419
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
955
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
973
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
599
5.0