Պատահարներ
Ապօրինի գործող ձկնաբուծարան է հայտնաբերվել. նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
946 դիտում
Գողթ համայնքի տարածքում ապօրինաբար ձկնաբուծարան է գործել: Այս առնչությամբ, Բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Սոցիալական ցանցերում տեղեկություններ էր տարածվել, որում ասվում էր, որ Գողթ եւ Գառնի համայնքների հարակից Ազատ գետի հունի մեջ կառուցված են ջրավազաններ: Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Ջրավազանային տարածքային կառավարման բաժնի աշխատակիցների կողմից իրականացված զննության արդյունքում պարզվել է, որ տվյալ վայրում առանց համապատասխան թույլտվության (ապօրինի) Գողթ համայնքի վարչական տարածքում կառուցված է ձկնաբուծարան։
Վերոհիշյալ՝ 2.5 հա հողատարածքը պատկանում է Գրիգոր Գրիգորյանին, որից 0.5 հեկտարի վրա վերջինս ապօրինի ձկնաբուծական գործունեություն է ծավալել, ինչի համար համայնքապետարանի կողմից տուգանվել 100.000 դրամով՝ հողի նպատակայնությունն ապօրինի փոխելու համար։
Ջրավազանային տարածքային կառավարման բաժնի աշխատողների կողմից պատրաստվում են համապատասխան նյութեր՝ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին փոխանցելու նպատակով»:
Նմանատիպ հոդվածներ
«Դանակով խփել է քնած մարդու վզին․․». մանրամասներ «Երևան սիթի»-ում կատարված դաժան սպանությունից
Gohar Vardanyan
4,748
Արտակարգ դեպք Երևանում․ 18-ամյա ուսանողը դանակահարել է 22-ամյա երիտասարդին
Gohar Vardanyan
1 րոպե
3,072
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ Մոսկվայում
Gohar Vardanyan
745
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա 4 վիրավոր
Gohar Vardanyan
1 րոպե
625
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
903
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
296
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
418
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
840