Հասարակություն

Փաշինյանն ու ցուցարարները պայմանավորվել են. Ինչպես կլուծվի Օպերայի թատրոնի շուրջ առաջացած սկանդալը

Gohar Vardanyan 1 րոպե 490 դիտում
Փաշինյանն ու ցուցարարները պայմանավորվել են. Ինչպես կլուծվի Օպերայի թատրոնի շուրջ առաջացած սկանդալը
Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ Օպերայի և բալետի թատրոնի տնօրեն նշանակվելու առաջարկ չեմ ստացել: «Ես նույնիսկ ասել եմ, որ պետք է Օրբելյանի հետ խոսել, հասկանալ: Թղթաբանությամբ մի քիչ սխալ է մեծ արտիստի հետ խոսելը: Ինքը պետք է Հայաստանին և հայ մշակույթին»,-ասաց նա: Հարցին, թե կցանկանա՞ր օպերայի թատրոնի տնօրեն լինել, կարո՞ղ է լինել տնօրեն, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Կարողը կարող եմ, բայց շատ հարցեր կան: Ես արդեն երեկ գրառում եմ արել, որ ճիշտ վերաբերմունք չի եղել, ճիշտ չեն խոսել մաեստրո Օրբելյանի հետ: Պետք է ուղղվի այդ վերաբերմունքը: Ես Նազենի Ղարիբյանի կողմից առաջարկ չեմ ստացել: Առաջարկ եղել է արտիստների մի մասի կողմից»: Դիտարկմանը, թե Նազենի Ղարիբյանն է հայտարարել, որ Արմեն Սարգսյանի թեկնածուներից մեկն է, նա արձագանքեց. «Ես չգիտեմ՝ նախարարությունում ով է առաջարկել: Ես այլ թատրոնի տնօրենի առաջարկ եմ ստացել նոյեմբերին: Քանի որ արտիստների մեծ մասի հետ մտերիմ եմ, չեմ վախենում այստեղ գալ և հետին մտքեր չկան»: Նշենք, որ մշակույթի գործիչների և Փաշինյանի հանդիպումն արդեն ավարտվել է: Օպերայի անձնակազմի պատվիրակությունը շնորհակալություն հայտնեց մասնակցիներին և հայտնեցին, որ վարչապետի հետ պայմանավորվել են հետևյալը. Թատրոնում տնօրեն չնշանակել, այդ պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխտնօրենը: Վարչապետը ակցիայի մասնակիցներին հանձնարարել է Մշակույթի նախարարության ներկայացրած տվյալներին հակափաստարկներ ներկայացնել, թե ինչու չպետք է Օրբելյանն ազատվի պաշտոնից: Այժմ ակցիայի մասնակցիները գնում են Օպերայի թատրոն` այնտեղ իրենց իրավաբանների հետ աշխատելու համար: Ի դեպ, որևէ կեղծ հակափաստարկի դեպքում անձնակազմի տվյալ աշխատակիցը կկորցնի աշխատանքը: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ, որը եկել էր տնօրենի ազատման դեմ բողոքող արտիստների հետ հանդիպելու, լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ եթե պետք է օրենքը փոխվի, որ Կ. Օրբելյանը կարողանա պաշտոնավարել, ապա կարելի է դրան գնալ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից