Պատահարներ
Հայ-իրանական սահմանին կանխել են թմրանյութ տեղափոխելու փորձը
Gohar Vardanyan
1 րոպե
294 դիտում
Ռուս սահմանապահները Հայաստանի ոստիկանության աշխատակիցների հետ «Ագարակ» անցակետում կանխել են Իրանից Հայաստանի տարածք թմրանյութ տեղափոխելու հերթական փորձը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից՝ մարտի 30-ին Իրանից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացու անձնական խուզարկության արդյունքում վերջինիս մոտ հայտնաբերվել է դեղամիջոցներով 19 փաթեթ, որոնք պարունակել են ուժեղ ազդեցություն գործող թմրանյութ:
Վերոնշյալ անձը և հայտնաբերված իրերը օրենքով սահմանված կարգով փոխանցվել են Հայաստանի իրավասու մարմիններին՝ փորձաքննություն անցկացնելու և միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար:
Նշվում է, որ 2019 թվականի առաջին եռամսյակում հայ-իրանական սահմանի անցակետում կանխվել է Հայաստանի տարածք թմրանյութ և հոգեմետ դեղամիջոցներ տեղափոխելու ավելի քան 10 փորձ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածք թմրանյութեր տեղափոխելու փորձեր չեն եղել:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Gohar Vardanyan
1 րոպե
11,594
Երևանում Բժշկական համալսարանի ուսանողուհի է մահացել . Sputnik Armenia
Gohar Vardanyan
1 րոպե
2,090
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոհանոցում դանակահարել է մորը, փոքր որդին լսել է ճիչերը
Gohar Vardanyan
1 րոպե
1,950
Երևանում 37–ամյա խմած վարորդը մխրճվել է բնակելի տան մեջ. տունը դարձել է ոչ բնակելի.
Gohar Vardanyan
968
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
921
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
311
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
428
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
843