Պատահարներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Gohar Vardanyan
1 րոպե
11,593 դիտում
Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ մոտ մեկ շաբաթ առաջ "ՎՏԲ" բանկի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մասնաճյուղում աղմկահարույց բացահայտում է տեղի ունեցել։ Ինչպես մեզ հետ զրույցում հայտնել են տեղի աղբյուրները, բանկի մասնաճյուղի ոսկու գրավադրմամբ զբաղվող աշխատակիցը որդու հետ միասին խարդախությամբ միլիոնների հասնող վնաս է պատճառել բանկին և քաղաքացիներին։
Մասնավորապես, մեր աղբյուրը նշում է, որ քաղաքացիների գրավադրած ոսկեղենը կինը տրամադրել է որդուն, ով ոսկերիչ է, փոխարենը՝ քաղաքացիներին վերադարձրել փոփոխված, անորակ տարբերակը։
Խարդախությունը բացահայտվել է այն ժամանակ, երբ քաղաքացիներից ոմանք թերություններ են նկատել ոսկեղենի վրա։ Մի քաղաքացի հայտնել է, որ իրեն այլ վզնոց են տրամադրել, քանի որ այն ավելի կարճ է, իսկ մեկ այլ քաղաքացու մատանու ադամանդե քարերը փոխարինված են եղել ցերկոն քարերով։
Ավրորայի աղբյուրները հայտնել են, որ բանկի մասնաճյուղը ժամանակավորապես փակվել է, քանի որ այնտեղ աուդիտորական ստուգումներ են անցկացվել։ Ստուգումների արդյունքում բազմաթիվ խախտումներ և մեքենայությունների սխեմա է բացահայտվել։
Այժմ մասնաճյուղը բաց է։
Ավրորա Մեդիան կապ է հաստատել նաև ՎՏԲ բանկի հանրային կապերի աշխատակցի հետ։ Մանրամասների վերաբերյալ կհաղորդենք հաջորդիվ։
Նմանատիպ հոդվածներ
Առանձնակի դաժանությամբ սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու դին
Gohar Vardanyan
1 րոպե
2,176
Կին վարորդը BMW-ով դարձել է ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 4 վիրավոր կա
Gohar Vardanyan
1 րոպե
1,077
Ողբերգական դեպք Երևանում. ընտանիքի 2 անդամ հոսպիտալացվել է, մեկը՝ մահացել
Gohar Vardanyan
1 րոպե
964
Խոշոր հրդեհ Արագածոտնի մարզում. հրշեջները հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու ամբողջովին այրված դին
Gohar Vardanyan
1 րոպե
684
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
760
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,854
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,506
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
357