Պատահարներ
Մտել է սննդի կետ, դանակով սպառնացել, սակայն չեն դիմել ոստիկանությանը
Gohar Vardanyan
1 րոպե
371 դիտում
Այսօր՝ ապրիլի 2-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Աբովյան քաղաքի Չափիչի փողոցի բնակիչ, 28-ամյա Կորյուն Մխիթարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամյանը, վերջինս կասկածվում է, որ երեկ՝ ապրիլի 1-ին, գիշերը ժամը 05:00-ի սահմաններում Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Կորյունի փողոցի 11 հասցեում գործող արագ սննդի կետում դանակի սպառնալիքի տակ կատարել է ավազակային հարձակում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարված ավազակային հարձակման մասին սննդի կետի աշխատակիցները, չգիտես ինչու, չէին տեղեկացրել իրավապահներին, իսկ տեղեկությունները Երևան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տվյալներով են ստացված եղել ու դանակով զինված ու դիմակավորված ստահակին հայտնաբերելու և վնասազերծելու օպերացիան ղեկավարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունում պետք է պարզվի նաև, թե ինչի համար սննդի կետի աշխատակիցները չեն դիմել իրավապահներին ու նրանք իրենց այդ քայլով կծնեին նոր հանցագործություն կամ հանցագործություններ, քանի որ հանցագործը, մնալով անպատիժ, չէր բացառվում, որ կաներ մեկ այլ հանցագործություն, մինդեռ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները, ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ, բացահայտեցին ոչ միայն ծանր հանցագործությունը, այլև վնասազերծեցին կասկածյալին:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Gohar Vardanyan
1 րոպե
11,594
Երևանում Բժշկական համալսարանի ուսանողուհի է մահացել . Sputnik Armenia
Gohar Vardanyan
1 րոպե
2,090
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոհանոցում դանակահարել է մորը, փոքր որդին լսել է ճիչերը
Gohar Vardanyan
1 րոպե
1,950
Երևանում 37–ամյա խմած վարորդը մխրճվել է բնակելի տան մեջ. տունը դարձել է ոչ բնակելի.
Gohar Vardanyan
968
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
920
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
310
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
427
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
843