Պատահարներ

Շիրակի մարզումշմոլ գազի թունավորումից մարդ է մահացել, կան տուժածներ

Gohar Vardanyan 1 րոպե 343 դիտում
Շիրակի մարզումշմոլ գազի թունավորումից  մարդ է մահացել, կան տուժածներ
Շիրակի մարզի Բենիամին գյուղում այսօր շմոլ գազից մահացության դեպք է գրանցվել: Նախնական տեղեկություններով, սեփական բնակարանում գազի արտահոսքից մահացել է 80-ամյա Վ. Շ.-ն: Վերջինիս հետ տանը գտնված թոռները եւ որդին տեղափոխվել են համապատասխանաբար՝ «Գյումրի» բժշկական կենտրոն և «Մոր ու մանկան» ավստրիական հիվանդանոց: Երեխաների վիճակը գնահատվում է բավարար: Ս.Շ.-ն գտնվում է «Գյումրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ տուժածի վիճակը գնահատվում է ծանր, ստանում է բուժօգնություն: Նախնական ախտորոշումը՝ սուր էկզոգեն թունավորում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250