Հասարակություն

Ադրբեջանում ապրիլյան պատերազմին նվիրված նամականիշեր է թողարկել

Gohar Vardanyan 1 րոպե 395 դիտում
Ադրբեջանում ապրիլյան պատերազմին նվիրված նամականիշեր է թողարկել
Ադրբեջանական Azermarka ընկերությունը ապրիլյան պատերազմին նվիրված նամականիշեր է թողարկել: Minval.az-ի փոխանցմամբ` «Ապրիլյան մարտեր-2016. Լելեթեփե» նամականիշերը նվիրված են 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի շփման գծում տեղի ունեցած քառօրյա պատերազմի 3-րդ տարելիցին: Հայտնի է, որ նամականիշերը պատրաստվել են Տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության նախաձեռնությամբ: Դրանք տպվել են Բելառուսում: Նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «այսպիսի նամականիշեր թողարկելու նպատակը ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների հիշատակն անմահացնել էր»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250