Հասարակություն
«Գարդասիլ». Ինչ է թաքցնում Առողջապահության նախարարությունը. antifake. am
Gohar Vardanyan
581 դիտում
Դեռևս 2017 թվականին, երբ ՀՀ կառավարության նիստի ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարեց, որ 13 տարեկան 16.000 աղջիկ պետք է պատվաստվի «Գարդասիլ-4» (քառավալենտ Գարդասիլ կամ Գարդասիլ) պատվաստանյութով, առաջ եկավ հանրային մեծ դժգոհություն։ Դժգոհության պատճառը և՛ առողջապահական, և՛ իրավական մի շարք խնդիրներն էին։ Այս բոյկոտի արդյունքում «ԳԱՎԻ» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրած 32.400 դեղաչափից օգտագործվեց միայն շուրջ 2.000-ը։
Այն ժամանակ ոչ ոքի մտքով չէր էլ անցնի, որ Գարդասիլ պատվաստանյութի մասով ավելի լուրջ խնդիրներ են բացահայտվելու, գրում է antifake. am-ը։
Եվ այսպես, Հայաստանի Հանրապետությանը «ԳԱՎԻ» հիմնադրամի կողմից «Գարդասիլ-4» պատվաստանյութն ուղարկվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն պաշտոնապես հանել է «Գարդասիլ-4»-ը շրջանառությունից։ 2017 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ կառավարության հիվանդության հսկողության և կանխարգելման կենտրոնը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է. «Այժմ, երբ ԱՄՆ-ում 2017 թվականի մայիսի 1-ին դեղորայքի վերջին չափաքանակի պիտանելիության ժամկետի ավարտից հետո «Գարդասիլ-4»-ը այլևս հասանելի չէ օգտագործման համար, «Գարդասիլ-4»-ի պատվաստանյութի վերաբերյալ տեղեկանքը հեռացվել է պաշտոնական կայքից։ Մատակարարները պետք է օգտագործեն «Գարդասիլ-9» պատվաստանյութի վերաբերյալ տեղեկանքը մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի կիրառման ժամանակ»։
Այս մասով անհրաժեշտ է նշել, որ «ԳԱՎԻ» հիմնադրամի կողմից ՀՀ-ին տրամադրված «Գարդասիլ-4» պատվաստանյութի պիտանելիության ժամկետների մասով նախորդ և ներկայիս իշխանությունները տվել են տարբեր պատասխաններ։ Մասնավորապես 22.11.2017 թվականին Առողջապահության նախարարությունը պատասխանել է, որ պատվաստանյութի պիտանելիության ժամկետը 2019 թվականի հոկտեմբերի 12-ն է (փաստաթուղթ 1), իսկ արդեն 21.03.2019 թվականին Առողջապահության նախարարությունը որպես նույն պատվաստանյութի պիտանելիության ժամկետի ավարտ նշել է 2020 թվականի ապրիլը (փաստաթուղթ 2)։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
838
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
628
ՀԷՑ-ը զգուշացնում է՝ վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1,947
Խուսափել թերլիցքավորումներից և գազի ճնշման սահմանված չափի գերազանցումից. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Gohar Vardanyan
1,284
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
107
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում զգալի կտաքանա. 3-րդ համաշխարհայինն արդեն սկսվել է
1 րոպե
788
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,470
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,021