Հասարակություն
Գազալցակայաններում գազը կգ-ով վաճառելը անտեղյակության արդյունք է. տնտեսագետ
Gohar Vardanyan
1 րոպե
472 դիտում
Նոր հարկային օրենսգիրքը դեռևս ուժի մեջ չի մտել, հետևաբար գազի սակագնի ակցիզային հարկի հաշվարկման չափման միավորը խմ-ից կգ-ի անցնելու դրույթը ևս ուժի մեջ չի մտել. այս մասին Tert. am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով վարորդների դժգոհություններին, թե գազալցակայաններում գազի համար 40 տոկոս ավելի թանկ են վճարում:
«Տնտեսավարողների մի մասը հավանաբար կարծել են, որ ապրիլի մեկից օրենքն արդեն գործում է և անտեղյակությունից ու թյուրիմացությունից ելնելով՝ գազի գինը սկսել են հաշվել կգ-ով»,- ասաց տնտեսագետը:
Հիշեցնենք, որ կառավարությունը որոշում էր կայացրել, որ գազը պետք է վաճառվի քաշով, իսկ ակցիզային հարկը պետք է հաշվարկվի ծավալով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ բազմաթիվ բողոքներ են ստանում մարդկանցից, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների հետ կապված կան տարբերություններ: Նա նշել էր՝ որպեսզի խնդիրը լուծվի պետք է գազը սպառողին կգ-ով վաճառվի ու հարկային դաշտում հարաբերությունները պետք է կարգավորվեն կգ-ով: Վարչապետը շեշտել էր, որ գազի նկատմամբ ակցիզային հարկի ավելացում չկա։
Նմանատիպ հոդվածներ
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
838
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
628
ՀԷՑ-ը զգուշացնում է՝ վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1,947
Սոլովյովը չգիտեր, որ Սերժ Սարգսյանից հարցազրույց է վերցրել
Gohar Vardanyan
1 րոպե
1,320
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
107
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում զգալի կտաքանա. 3-րդ համաշխարհայինն արդեն սկսվել է
1 րոպե
795
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,470
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,021