Հասարակություն
Լոռու մարզում հոշոտված տղամարդու դի է հայտնաբերվել
Gohar Vardanyan
380 դիտում
Այսօր՝ ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արջուտ գյուղի գյուղապետ Վարդան Մկրտչյանը ահազանգել է ոստիկանության Գուգարքի բաժին և հայտնել, որ գյուղի վարչական տարածքում գտնվող «Ոսկու հանք» կոչվող հանդամասում հոշոտված դի կա:
Shamshyan. com-ը հաղորդում է, որ դեպքի վայր է մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արշավիր Մխիթարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Պողոսյանի գլխավոորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են տղամարդու հոշոտված դի: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետաքննչական միջոցառումներ՝ դիակի ինքնությունը պարզելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
838
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
628
ՀԷՑ-ը զգուշացնում է՝ վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1,947
Սոլովյովը չգիտեր, որ Սերժ Սարգսյանից հարցազրույց է վերցրել
Gohar Vardanyan
1 րոպե
1,321
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
107
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում զգալի կտաքանա. 3-րդ համաշխարհայինն արդեն սկսվել է
1 րոպե
800
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,470
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,021