Պատահարներ
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
Gohar Vardanyan
1 րոպե
573 դիտում
Այսօր՝ ապրիլի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Հակոբ Միքայելյանը իր վարած Opel մակնիշի 36 AC 971 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ Toyota սերվիսի հարևանությամբ, վերգետնյա անցումի մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին: Այս մասին տեղեկանում ենք shamshyan. com-ից:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Մինչ քննիչը դեպքի վայրում զննություն էր կատարում, վարորդի ինքնազգացողությունը վատացավ, ում ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասաի հրամանատար Մառլեն Սարգսյանը իր ծառայողական ավտոմեքենայով տեղափոխեց Աստղիկ բժշկական կենտրոն:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Gohar Vardanyan
1 րոպե
11,594
Երևանում Բժշկական համալսարանի ուսանողուհի է մահացել . Sputnik Armenia
Gohar Vardanyan
1 րոպե
2,090
Խոշոր հրդեհ Արագածոտնի մարզում. հրշեջները հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու ամբողջովին այրված դին
Gohar Vardanyan
1 րոպե
685
Երևանում 15-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել. մանրամասներ
Gohar Vardanyan
1 րոպե
665
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
921
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
312
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
429
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
843