Պատահարներ
Հրդեհ ԱԺ շենքում. տուժածներ չկան
Gohar Vardanyan
1 րոպե
364 դիտում
Ապրիլի 4-ին, ժամը 01:38-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազգային ժողովի շենքի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի 1-ին մասնաշենքի 1-ին հարկում՝ «ԱԺ շենքերի բարեկարգման և սպասարկման բաժնին» պատկանող թիվ 139 աշխատասենյակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:57-ին, մարվել՝ 02:05-ին:
Բաժնի պետի տեղակալ Վ.Բ.-ին պատկանող աշխատասենյակում (18 քմ) ամբողջությամբ այրվել է գրասենյակային գույքը (1 սառնարան, 1 գրասեղան, 1 ամսագրային սեղան, 4 աթոռ, 1 բազմոց, 1 պահարան, 1 պատուհան և 2 համակարգիչ): Պատահարի հետևանքով տուժածներ չկան:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Gohar Vardanyan
1 րոպե
11,594
Երևանում Բժշկական համալսարանի ուսանողուհի է մահացել . Sputnik Armenia
Gohar Vardanyan
1 րոպե
2,090
Խոշոր հրդեհ Արագածոտնի մարզում. հրշեջները հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու ամբողջովին այրված դին
Gohar Vardanyan
1 րոպե
685
Երևանում 15-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել. մանրամասներ
Gohar Vardanyan
1 րոպե
665
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
920
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
310
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
427
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
843