Հասարակություն
Քրեական գործ է հարուցվել Էրեբունու այգու տարածքները խախտումներով օտարելու համար
Gohar Vardanyan
1 րոպե
551 դիտում
Երևանի Էրեբունի համայնքի ավագանու և համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով օտարման ոչ ենթակա հողատարածքները վաճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Էրեբունի համայնքի ավագանու 2004թ. օգոստոսի 12-ի նիստում կայացված որոշումներով խախտվել են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետը և ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ հաստատված բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը:
Մասնավորապես՝ համայնքի ավագանու այդ որոշումներով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա՝ Երևան քաղաքի Էրեբունու թաղային համայնքի սեփականությունը հանդիսացող «Վարդավառ զբոսայգու» տարածքում գտնվող 84քմ ընդհանուր մակերեսով գարեջրի սրահն իր 2245,5քմ մակերեսով սպասարկման հողամասով 780.000 ՀՀ դրամով օտարվել է Վ. Ս-ին, 748,45քմ մակերեսով շինությունները և դրա սպասարկման համար 5600քմ մակերեսով հողը 1.550.000 ՀՀ դրամով «Դավիթ-Արտակ» ՍՊԸ-ին, 18քմ մակերեսով շինությունն իր 1890 քմ մակերեսով սպասարկման հողամասով 108.000 ՀՀ դրամով ՝ Դ. Ս-ին: Իսկ 1807քմ ընդհանուր մակերեսով շինությունները և դրա սպասարկման համար 2300 քմ մակերեսով հողամասն անհատույց նվիրատվությամբ տրվել է Վ. Ս-ին:
Իսկ Էրեբունի համայնքի ղեկավարը, ավագանու որոշումների դեմ առարկություններ ներկայացնելու և դրանք դատական կարգով բողոքարկելու փոխարեն, իր որոշումներով օտարել է Վարդավառ զբոսայգու տարածքում գտնվող ընդհանուր 12035.5քմ կազմող նշված ողջ հողատարածքը:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են պաշտոնական լիազորությունները չարաշահելու միջոցով ծանր վնասներ պատճառելու հանցագործության հատկանիշներ, Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին:
Նմանատիպ հոդվածներ
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
838
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
628
Ով է Սարալանջում «ճռռիկներ» անող երիտասարդը. մանրամասներ
Gohar Vardanyan
1 րոպե
2,392
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայերն օդանավում ճանաչել են Ադրբեջանի արտգործնախարարին ու զրույցի բռնվել
Gohar Vardanyan
1 րոպե
1,449
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
107
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում զգալի կտաքանա. 3-րդ համաշխարհայինն արդեն սկսվել է
1 րոպե
787
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,470
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,021