Պատահարներ
«Դրիֆթող» «Նիսանի» վարորդը հարցաքննվել է. նրան չեն կալանավորել
Gohar Vardanyan
1 րոպե
332 դիտում
Ապրիլի 8-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել ապրիլի 4-ին մայրաքաղաքի Սարալանջի փողոցում տեղի ունեցած դեպքի առթիվ:
Հիշեցնենք, որ սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Սարալանջի փողոցում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, այդ թվում՝ ՃԵԿ անվտանգության կանոնները, ճանապարհի կենտրոնում, այսպես ասած՝ «դրիֆթում» էր։
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել էր անմիջապես հայտնաբերել խախտում թույլ տված վարորդին ու ենթարկել պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ։ Ոստիկանության ծառայողներն ուսումնասիրել էին տեսանյութը եւ հայտնաբերել օրինազանց վարորդին, որը բերվել էր ոստիկանություն։ Իսկ ավտոմեքենան տեղափոխվել էր ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Քրեական գործի հարուցումից հետո «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ոստիկանությունում որպես կասկածյալ հարցաքննվել է: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Gohar Vardanyan
1 րոպե
11,595
Մահվան ելքով վրաերթ Երևանում. Հետիոտնը տեղում մահացել է
Gohar Vardanyan
1 րոպե
1,346
Վթար Մյասնիկյան պողոտայում
Gohar Vardanyan
1 րոպե
1,001
Վիճաբանություն- ծեծկռտուք նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի, նրա որդու և փեսայի մասնակցությամբ․ Shamshyan. com
Gohar Vardanyan
1 րոպե
835
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
947
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
329
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
444
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
848