Պատահարներ
Հրել-բացել է հաշվապահության սենյակի պատուհանը․ բացահայտում
Gohar Vardanyan
1 րոպե
275 դիտում
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է ՍՊ ընկերության հաշվապահությունից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել ՍՊ ընկերության՝ 22-ամյա հսկիչին:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ 2019թ. մարտի 21-ին, ՍՊ ընկերությանը պատկանող ջերմոցային տնտեսության հսկիչը՝ ծնված 1996 թվականին, նախապես տեղյակ լինելով, որ ՍՊԸ-ի դրամական միջոցները պահվում են ընկերության հաշվապահության պահարանի դարակում, նպատակադրվել է գաղտնի հափշտակել այնտեղ առկա զգալի չափերի կանխիկ գումարը:
Այդ նպատակով 22-ամյա երիտասարդը հրել-բացել է հաշվապահության սենյակի պատուհանը, ապօրինի մուտք գործել ներս և իր հետ նախապես վերցրած մետաղական ամրանի գործադրմամբ բացելով մետաղական պահարանի դարակը՝ գաղտնի հափշտակել այնտեղ առկա գումարը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Gohar Vardanyan
1 րոպե
11,595
Մահվան ելքով վրաերթ Երևանում. Հետիոտնը տեղում մահացել է
Gohar Vardanyan
1 րոպե
1,346
Վթար Մյասնիկյան պողոտայում
Gohar Vardanyan
1 րոպե
1,001
Ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1 րոպե
758
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
946
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
327
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
443
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
848