Պատահարներ
«Սպիտակցի Հայկո»-ն չի զգացել արտառոց բան, դրա համար չի կանգնել․ փաստաբան
Gohar Vardanyan
1 րոպե
475 դիտում
«Ես իր հետ զրուցել եմ, նա ասում է, որ չի զգացել արտառոց բան, դրա համար չի կանգնել, այլապես նա անպայման կկանգներ։ Սրանք հարցեր են, որոնք պետք է պարզվեն համալիր փորձաքննության արդյունքում»,– այս մասին news. am-ի հետ զրույցում ասել է հանրության շրջանում «Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկարամ Ղեւոնդյանի փաստաբանը՝ Ռուբեն Բալոյանը։
Նշենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Արայիկ Չիբուխչյանը։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ մեքենան վարելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նրա նկատմամբ եւս, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 14-ին ժամը 07:40-ի սահմաններում ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ա.Չ.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ 0032 Մ զինհամարանիշի ավտոմեքենան, Երեւան քաղաքի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Քնարիկ Պետիկյանին՝ անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Gohar Vardanyan
1 րոպե
11,595
Մահվան ելքով վրաերթ Երևանում. Հետիոտնը տեղում մահացել է
Gohar Vardanyan
1 րոպե
1,346
Վթար Մյասնիկյան պողոտայում
Gohar Vardanyan
1 րոպե
1,001
Ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1 րոպե
758
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
946
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
327
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
443
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
848