Հասարակություն
Հրամանատարին կրակելու հետքերով. «Ժողովուրդ»
Gohar Vardanyan
1 րոպե
362 դիտում
Ժողովուրդ օրաթերթը գրում է․ «Ապրիլի 5-ին կրակոցներ էին հնչել Երեւանում: Ժամը 08:10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արեւմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում կրակոցներ են հնչել, եւ կա վիրավոր: Իրավապահները նշված շենքի առաջին հարկում հայտնաբերել էին հրազենից արձակված 2 գնդակ:
Պարզվել էր, որ դեպքի վայրից ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել նշված շենքի բնակիչ Ջոնի Սամսոնյանը, որն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում` որպես հրամանատար: Ավելին` ըստ ականատեսների` հրազենային վնասվածք ստացած հրամանատարն ինքն է հենց վնասազերծել իր վրա կրակողին, որը տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՊՆ հրամանատարի վրա կրակողը եղել է վերջինիս վարորդը: Հրամանատարն աշխատանքից ազատել է իր վարորդին, վերջինս էլ որոշել է հաշվեհարդար տեսնել հրամանատարի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին գործով որոշ մանրամասներ են հայտնի դարձել. կալանավորված պայմանագրային զինծառայողն իր մտերիմ շրջապատում հայտնել է, որ այդ քայլին չի գնացել նրն համար, որ իրեն ազատել են աշխատանքից, այլ իրեն հունից հանել է հրամանատարի պահվածքը: «Ինչեր ասես, որ չի անում»,- անկեղծացել է նա ու հավելել, որ ազատվելով աշխատանքից` որոշել է հաշվեհարդար տեսնել, որ գոնե մեկը զսպի հրամանատարի անօրինական գործողությունները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեից փորձեց պարզել, թե արդյոք այս վարկածը քննվում է իրավապահների կողմից, եւ, առհասարակ, ինչի համար են փորձել սպանել հրամանատարին: Ի պատասխան` Քննչական կոմիտեի լրատվականից հայտնեցին, որ քրեական գործով նման տվյալներ չկան, գործով նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք պահելու) հատկանիշներով:
Պարզվել էր, որ դեպքի վայրից ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել նշված շենքի բնակիչ Ջոնի Սամսոնյանը, որն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում` որպես հրամանատար: Ավելին` ըստ ականատեսների` հրազենային վնասվածք ստացած հրամանատարն ինքն է հենց վնասազերծել իր վրա կրակողին, որը տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՊՆ հրամանատարի վրա կրակողը եղել է վերջինիս վարորդը: Հրամանատարն աշխատանքից ազատել է իր վարորդին, վերջինս էլ որոշել է հաշվեհարդար տեսնել հրամանատարի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին գործով որոշ մանրամասներ են հայտնի դարձել. կալանավորված պայմանագրային զինծառայողն իր մտերիմ շրջապատում հայտնել է, որ այդ քայլին չի գնացել նրն համար, որ իրեն ազատել են աշխատանքից, այլ իրեն հունից հանել է հրամանատարի պահվածքը: «Ինչեր ասես, որ չի անում»,- անկեղծացել է նա ու հավելել, որ ազատվելով աշխատանքից` որոշել է հաշվեհարդար տեսնել, որ գոնե մեկը զսպի հրամանատարի անօրինական գործողությունները»։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
562
Կներեք, պարո՛ն վարչապետ․ «Սպայկա»-ի աշխատակիցները դադարեցրին ակցիան
Gohar Vardanyan
1 րոպե
8,086
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
838
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,349
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
886
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
891
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
541
5.0