Հասարակություն
Էդուարդ Աղաջանյանը հրաժարվել է իրեն կցված ծառայողական ավտոմեքենայից
Gohar Vardanyan
350 դիտում
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է մամուլի՝ իր հետ կապված հրապարակումներին: Մասնավորապես, նա իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ հրաժարվել է իրեն կցված ծառայողական ավտոմեքենայից, բայց գործնական նպատակներով այցերին օգտվում է հերթապահ ավտոմեքենաներից:
Ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Վերջին օրերին «բացահայտումներ» են, որ տեղի են ունենում մամուլում, մասնավորապես նաև ծառայողական ավտոմեքենայից հրաժարվելու խոստումից իբր իմ հետ կանգնելու վերաբերյալ։ Էլ չեմ անդրադառնում մեղմ ասած անմակարդակ տեքստերի բառապաշարին, կարծում եմ լրատվամիջոցների անունները նշելու կարիք էլ չկա։
Այնուամենայնիվ պետք է անդրադարձ կատարեմ սույն մեղադրանքին, որպեսզի հասարակության մոտ տարընթերցում չլինի։ Երբ որոշում կայացվեց գրեթե 70 տոկոսով կրճատել վարչապետի աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների թիվը, ես գրառմանս մեջ նշեցի այն պաշտոնատար անձանց ցանկը, ում կցված ավտոմեքենաները կշարունակեն վերջիններիս սպասարկել։
Նույն գրառման մեջ նշված էր նաև ավտոմեքենաների ցանկ, որը նախատեսված էր հերթապահ ծառայություն մատուցելու համար։ Սրանք այն ավտոմեքենաներն են, որոնք սպասարկում են վարչապետի աշխատակազմի անխտիր բոլոր աշխատակիցներին, միայն և միայն աշխատանքային այցերի նպատակով։ Սա նշանակում է, որ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր նախկինում ունեին իրենց անձնական ծառայողական ավտոմեքենան, ծառայողական այցելությունների ժամանակ կօգտվեն հերթապահ ավտոմեքենաներից։
Հաշվի առնելով, որ ինքս հրաժարվել եմ ինձ կցված ավտոմեքենայից, նույնը վերաբերում է իմ աշխատանքային այցերին ևս։ Այլ կերպ ասած՝ կցված ավտոմեքենան ծառայում է միայն մեկ պաշտոնյայի, իսկ հերթապահը՝ բոլորին։ Հետևաբար՝ բոլոր մանիպուլյատիվ «բացահայտումներն» առ այն, թե իբր ես իրենց բառապաշարով «շուստրիություն» եմ անում, օգտվելով ծառայողական ավտոմեքենայից, աղերս չունեն իրականության հետ։ Վերահաստատում եմ ևս մեկ անգամ՝ հրաժարվել եմ ինձ կցված ծառայողական ավտոմեքենայից, բայց գործնական նպատակներով այցերին օգտվում եմ հերթապահ ավտոմեքենաներից, ինչպես և աշխատակազմի բոլոր մնացած աշխատակիցները։
P.S. Տվյալ հարցի կոնտեքստում մեկ այլ «սկանդալային բացահայտում» տեղի ունեցավ։ Պարզվում է՝ որպեսզի հանրության ուշադրությունը շեղեմ իմ դավադիր նպատակներից, հատուկ փոխել եմ իմ նախկին ավտոմեքենան և այժմ թաքուն պտտվում եմ Երևանի փողոցներով։ Պետք է այստեղ էլ հիասթափեցնեմ։ Մերսեդես մակնիշի ավտոմեքենան ուղղակի հանձնել եմ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, քանի որ վերջինիս ավտոմեքենայի ընթացիկ ծախսերը ֆինանսապես անարդյունավետ էին դարձնում դրա շահագործումը։ Քանի որ մեր ավտոպարկում այլ ներկայացուցչական դասի ավտոմեքենա չկար, որոշում կայացրեցինք սույն Մերսեդեսը տրամադրել փոխվարչապետին՝ այն փոխարինելով Տոյոտա Պրադո մակնիշի մեքենայով։
P.P.S. Ամեն անգամ մտածում ես չանդրադառնալ նման անմակարդակ բամբասանքներին, և ամեն անգամ հասկանում ես, որ «Մեր հավաստի տեղեկություններով» նուրբ արվեստն ու դրա ազդեցությունը չի կարելի թերագնահատել»։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
563
Վրաերթից հետո բնակիչները փորձել են փակել Ռուբինյանց փողոցը․մանրամասներ ցավալի դեպքից
Gohar Vardanyan
1 րոպե
6,571
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
839
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
163
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
174
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
311
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
167