Հասարակություն
Ոստիկանության մայորը ՃՈ պետ Եգոր Կարապետյանին մեղադրում է սահմանադրական կարգը տապալելու մեջ. Փաստինֆո
Gohar Vardanyan
1 րոպե
749 դիտում
Փաստաբան Արթուր Ղամբարյանի վստահորդ ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային դասակի ավագ տեսուչ, ոստիկանության մայորը հաղորդում է ներկայացրել ճանապարհային ոստիկանության պետ՝ Եգոր Կարապետյանի դեմ՝ գտնելով, որ նա իր գործողություններով տապալել է երկրի սահմանադրական կարգը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պատճառը՝ ՃՈ պետի 05.12.2016թ. թիվ 301-Ա հրամանն է։
Բանն այն է, որ նշված հրամանով ճանապարհային ոստիկանության ծառայության պետը ճանապարհային ոստիկանության ծառայողներին պարտավորեցվել է համազգեստի վրա տեղադրել և օգտագործել շարժական տեսաձայնագրման սարքեր։ Հրամանը կայացնելիս նա ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կանոնադրության հավելվածի 15 կետի «ը» ենթակետով, որը սահմանում է ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնատար անձի լիազորությունների սահմաններում անհատական ու լոկալ ակտեր ընդունելու հնարավորությունը:
Վերջինումս, սակայն, նշված չէ տեսաձայնագրման սարքեր օգտագործելու հարցում իրավական կարգավորում նախատեսելու վերաբերյալ լիազորող նորմ: Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սահմանադրական կարգը տապալելը Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելն է, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ։
Մայորը հատուկ քննչական ծառայության ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նշված հրամանով փաստացի վերացվել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված նորմը, ըստ որի՝ «պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքով», իսկ ոստիկանության ծառայողի կողմից շարժական տեսանկարահանման սարքեր կրելու վերաբերյալ օրենքով լիազորող նորմ 2016 թվականին նախատեսված չի եղել։ Օրենքում փոփոխությունները կատարվել եւ լիազորող նորմը նախատեսվել է միայն 2018 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
563
Վրաերթից հետո բնակիչները փորձել են փակել Ռուբինյանց փողոցը․մանրամասներ ցավալի դեպքից
Gohar Vardanyan
1 րոպե
6,571
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
839
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
163
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
173
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
310
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
167