Հասարակություն
Ծեծկռտուք Հրազդանի կիրճում գործող «Նաբերեժնի» հյուրանոցում. Shamshyan
Gohar Vardanyan
1 րոպե
593 դիտում
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 9-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ժամը 05:50-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում, ծեծկռտուք է տեղի ունենում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել մի քանի անձանց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են՝ Երևանի բնակիչներ, 37-ամյա Շավարշ Հակոբյանը, 31-ամյա Էդուարդ Սարգսյանը, 31-ամյա Տիգրան Գրիգորյանը, 28-ամյա Լեյլա Սեդոյանը, և Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Հայկ Վարդանյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել Երևանի բնակիչ, 33-ամյա Սվետա Միսակյանի մարմնի տարբեր մասերին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք բաց են թողնվել: Ս. Միսակյանը հրաժարվել է կատարվածի մասին հաղորդագրություն տալուց: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
563
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Վրաերթից հետո բնակիչները փորձել են փակել Ռուբինյանց փողոցը․մանրամասներ ցավալի դեպքից
Gohar Vardanyan
1 րոպե
6,571
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
839
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
163
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
173
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
310
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
167