Պատահարներ
Զարթոնք գյուղի բնակիչները պահանջում են գյուղապետի հրաժարականը. Բախում է եղել
Gohar Vardanyan
1 րոպե
383 դիտում
Այսօր առավոտվանից Զարթոնք գյուղի բնակիչները պահանջում էին համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը: Բնակիչները փակել էին Արմավիր-Երևան միջպետական ճանապարհը, ապա՝ ոստիկանների հորդորով բացել այն:
SHANTNEWS. am-ը խոսել է ակցիայի մասնակից, Զարթոնք գյուղի բնակիչ Սուրեն Պողոսյանի հետ, որը ներկայացրել է մանրամասները:
Նրա խոսքերով՝ դպրոցի տնօրենի «լպիրշ» պահվածքի հիման վրա բողոք է ներկայացվել, և այսօր հանձնաժողովը պետք է քններ բողոքը.
«Սարքել են այդ դպրոցը սեփական տարածք, դիմում էինք գրել մարզպետարան, որ հանձնաժողով գա և ստուգի ամեն բան: Այսօրվա բախումները եղել են գյուղի բնակիչների և դպրոցի աշխատակիցների միջև»:
Սուրեն Պողոսյանը նշեց, որ քաղաքացիները ցանկացել են դպրոցի մոտ լինել, որպեսզի իմանան հանձնաժողովի հրապարակած արդյունքները, սակայն բախումներ են սկսվել դպրոցի աշխատակցի և գյուղի բնակիչների միջև, ինչի հետևանքով դպրոցի աշխատակիցը ստացել է գլխի վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց:
SHANTNEWS. am-ը նաև կապ հաստատեց Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հետ և խնդրեց մեկնաբանել իրեն ուղղված մեղադրանքները, սակայն գյուղապետը նշեց, որ այս պահին ոչինչ չի մեկնաբանի, քանի որ այժմ իրեն հետաքրքրում է միայն բախումների հետևանքով տուժած տղայի առողջական վիճակը:
Մանրամասներըՙ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
«Սեքյուրիթի Դրիմի» նախկին տնօրենն անջատել է Երևանի երթևեկության վերահսկման համակարգը
Gohar Vardanyan
4,516
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Բեռնատար Է հայտնվել գետնանցումի աստիճանների վրա
Gohar Vardanyan
1 րոպե
5,774
Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Ռուբինյանց փողոցում
Gohar Vardanyan
1 րոպե
1,317
Շահումյան գյուղի աղբանոցում այրված վիճակում հայտնաբերվել է ամպուտացված ոտք և կիսաձևավորված պտուղների 3 մարմին. Shamshyan
Gohar Vardanyan
1 րոպե
1,032
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
947
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
329
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
443
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
848