Պատահարներ
Լարված իրավիճակ Արմավիրի Զարթոնք գյուղում. հնչել են կրակոցներ. կա 4 վիրավոր
Gohar Vardanyan
1 րոպե
690 դիտում
Այսօր լարված իրավիճակ է Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում. հնչել են նաև կրակոցներ: Այս պահին հայտնի է, որ կա 4 վիրավոր: Ովքեր են, դեռեւս հայտնի չէ: Գյուղացիները փակել են ճանապարհը և պահանջում են աշխատանքից ազատել գյուղի դպրոցի տնօրենին, վերացնել գյուղում տիրող ապօրինությունները, ձերբակալել այդ ապօրինությունների հեղինակներին և գյուղացիներին բռնության ենթարկած անձնաց: Այս պահին տեղում են մեծաթիվ ոստիկանական ուժեր: Բնակիչներից մեկի խոսքով՝ կրակոց արձակած և ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից գյուղացուն վիրավորողը դիմել է փախուստի, ուստի ոստիկանությունից պահանջում են նրան բերման ենթարկել: Գյուղացիները պահանջում են վարչապետին, ոստիկանապետին:
Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը SHANTNEWS.am-ին մեկ այլ պատկեր նկարագրեց: Նա հայտնեց, որ ցուցարարները վաղ առավոտյան հարձակվել են գյուղի դպրոցի տնօրենի տան վրա, ինչպես նաև երեկվա բախումների հետևանքով վիրավորված տղայի ծնողների վրա: Գյուղապետն ասաց, որ այդ տղան հիմա գտնվում է «Էրեբունի» հիվանդանոցում: Գյուղապետը պնդում է, «Էդ մարդկանց օրը 5-10 հազար դրամ են տալիս, որ ցույց անեն»: Զարթոնքի գյուղապետը չի պատրաստվում հրաժարական տալ:
Նմանատիպ հոդվածներ
«Սեքյուրիթի Դրիմի» նախկին տնօրենն անջատել է Երևանի երթևեկության վերահսկման համակարգը
Gohar Vardanyan
4,516
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Բեռնատար Է հայտնվել գետնանցումի աստիճանների վրա
Gohar Vardanyan
1 րոպե
5,774
Շահումյան գյուղի աղբանոցում այրված վիճակում հայտնաբերվել է ամպուտացված ոտք և կիսաձևավորված պտուղների 3 մարմին. Shamshyan
Gohar Vardanyan
1 րոպե
1,033
Էջմիածնում դաժան սպանության մասնակիցներից մեկը երիտասարդ աղջիկ է․ մանրամասներ
Gohar Vardanyan
1 րոպե
2,880
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
947
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
329
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
444
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
848