Պատահարներ

Զարթոնքի գյուղապետը երկուշաբթի կասի իր խոսքը. գյուղացիները սպասում են նրա հրաժարականին

Gohar Vardanyan 1 րոպե 369 դիտում
Զարթոնքի գյուղապետը երկուշաբթի կասի իր խոսքը. գյուղացիները սպասում են նրա հրաժարականին
Արմավիրի մարզի Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը երկուշաբթի հանդես կգա հայտարարությամբ։ «Իմ ասելիքը կասեմ երկուշաբթի»,- Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Պ. Սարգսյանը։ Հարցին՝ պատրաստվո՞ւմ եք հրաժարական տալ, նա կրկնեց. «Ես իմ հայտարարությունը կանեմ երկուշաբթի։ Աշխատանքային օր է, որ ամբողջ ժողովրդի ներկայությամբ անեմ իմ հայտարարությունը»։ Հիշեցնենք, որ այսօր Զարթոնքի բնակիչները փակել էին Երևան-Գյումրի երկաթգիծը՝ պահանջելով գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը։ Գյուղում նաև կրակոցներ են հնչել, կան վիրավորներ, բերման ենթարկվածներ։ Խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել է։ Գյուղ էր այցելել նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250